2d քաղաք․ լուսանկարչական-հետազոտական նախագիծ

Բովանդակություն, նպատակ: «2d քաղաք»-ը լուսանկարչական-հետազոտական նախագիծ է, որի ուսումնասիրության նյութը Հայաստանի մեծ և փոքր քաղաքներն են իրենց մշակույթով, ենթակառուցվածքներով, էկոլոգիական և սոցիալական խնդիրներով, տնտեսությամբ, ճարտարապետությամբ և այլն։ Խնդիրները, որոնք պարունակում են հետազոտվող տարածքները, կարող են լինել տարբեր բնույթի և ոլորտի՝ սոցիալական, պատմա-մշակութային, քաղաքական, էկոլոգիական, տնտեսական:
Խնդիրներ՝
1․Ուսումնասիրել մշակութային, սոցիալական, տնտեսական խնդիրները
2․Ստեղծել ռեպորտաժներ, ֆոտոպատումներ
Աշխատանքի մեթոդական նկարագրություն։  Նախագիծը իրականացվելու է հետևյալ աշխատանքային փուլերով՝
1․Նկարահանման վայրի ընտրություն և տեղեկատվության ձեռք բերում, խնդիրների ուսումնասիրություն։
2․ Նկարահանում
3․Նյութի խմբագրում, մշակում և հրապարակում 
Նախագծի մասնակիցներ՝ Քոլեջի լուսանկարչական բաժնի սովորողներ:

Արդյունքները կհրապարակվեն Քոլեջի ենթակայքում, սովորողների բլոգներում:
2023-24 ուս տարվա նկարահանման վայրերը՝
1․Մեծամոր
2.Երևանի հայ փոստի գլխավոր շենք
3․Աշտարակ
4․ Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիր
5․Ֆիրդուսի թաղամաս
6․Երևանի ԱՕԿՍ -ի շենք
7․Երևանի նախկին նահանգապետի գրասենյակ
8․Հրշեջ դեպոյի շենք
9.Նախկին երիտասարդական պալատի տարածք
10․Աբովյան փողոց
11․Կոնդ
12․Բյուզանդի փողոց
13․Ռոսիա կինոթատրոն
14․Փակ շուկա
15․Կոմիտասի շուկա
16․ Հայրենիք կինոթատրոն
17․Սևան
18․

Արդյունքներ՝
Նախագծի արդյունքները հրապարակված են «2d քաղաք»-ի ֆեյսբուքյան էջում










Оставьте комментарий