2023-24 ուս տարվա ծրագիր

Ծրագիրը նախատեսված է «Լուսանկարչական գործ»  բաժնի ուսանողների համար։ Ծրագրի նպատակն է՝1․Յուրացնել լուսանկարչության տեսությունն ու պատմությունը2․Ձեռք բերել լուսանկարչական հմտություններ3․Ստեղծել լուսանկարչական վերջնական արտադրանք Ուսումնական գործունեության տեսակները՝1․Մասնագիտական տեքստերի ընթերցում և քննարկում2․Մասնագիտական ֆիլմերի ունկնդրում և քննարկում3․Լուսանկարչական ցուցահանդեսների այցելություն4․Կրթահամալիրային լուսաբանումներ5․Արտագնա նկարահանումներ6․Տաղավարային նկարահանումներ7․Լուսանկարների խմբագրում և թվային մշակում Կրթական արդյունքներ 1. Կարողանալ աշխատել տարատեսակ լուսանկարչական սարքերի հետ 2. Կարողանալ աշխատել լուսանկարչական տարբեր…

2023-24 ուսումնական տարվա «Լուսանկարչական գործ» բաժնի ուսումնական ծրագիր

Ծրագիրը նախատեսված է «Լուսանկարչական գործ» բաժնի 2-4 կուրսի ուսանողների համար։ Ծրագրի նպատակն է՝ 1․Յուրացնել լուսանկարչության տեսությունն ու պատմությունը2․Ձեռք բերել լուսանկարչական հմտություններ3․Ստեղծել լուսանկարչական վերջնական արտադրանք Ուսումնական գործունեության տեսակները՝ 1․Մասնագիտական տեքստերի ընթերցում և քննարկում2․Մասնագիտական ֆիլմերի ունկնդրում և քննարկում3․Լուսանկարչական ցուցահանդեսների այցելություն4․Կրթահամալիրային լուսաբանումներ5․Արտագնա նկարահանումներ6․Տաղավարային նկարահանումներ7․Լուսանկարների խմբագրում և թվային մշակում8․Տեսաֆիլմերի ստեղծում9․Մոնտաժ Բովանդակություն՝1․Լուսանկարչական պատմական ակնարկ2․Լուսանկարչական ապարատի կառուցվածք3․օբյեկտիվների տեսակները՝ ըստ ֆոկուսային հեռավորության…

Կինո-ֆոտո ընտրությամբ խմբի փետրվարյան նախագիծ․ Աբստրակցիա

Աբստրակցիոնիզմ կամ Աբստրակտ արվեստ (լատ.՝ abstractio), գեղանկարչության և արվեստի վերացական ոճ, որը մարդուն, առարկաները, բնությունը և այն ամենը, ինչ գեղանկարչության մեջ նկարում ենք իր իսկ չափերով, ձևով, լույս ու ստվերով, աբստրակտ ոճում այդ բոլորը խախտված է ներկայացվում։ Գեղանկարչության մեջ աբստրակցիոնիզմի ուղղություններից են կուբիզմը, սուպրեմատիզմը և այլն։ Գլխավոր ներկայացուցիչներից են Վասիլի Կանդինսկին և Կազիմիր Մալևիչը («Սև քառակուսի» հայտնի կտավով), Պ. Մոնդրիանը, Ռ. Դեչոնեն և ուրիշներ։ Աբստրակցիոնիզմը, իբրև…

Ճամբարային նախագիծ․ նկարահանումներ երկնքից

նպատակ՝ Սովորել օգտագործել դրոն նկարահանման սարքը։Խնդիրներ՝ 1․ծանոթանալ դրոնի տեխնիկական հնարավորություններին2․սովորել կառավարել դրոն սարքը3․նկարահանել տեսարաններ սարքի միջոցովՄասնակիցներ՝Քոլեջի սովորողներԺամանակահատվածը՝ձմեռային ճամբար՝ հունվարի 19,26, ժամը 13։30-15։00Նախագիծը համագործակցային է ։ Ուսումնական պարապմունքները կվարի Սմբատ Պետրոսյանը։

Դիպլոմային նախագծերի պաշտպանություն. «Լուսանկարչական գործ» բաժին

Դիպլոմային նախագծերը գտնվում են ընթացիկ աշխատանքային փուլում: Սովորողները նախագծերի վրա սկսել են աշխատել հոկտեմբեր ամսվանից՝ ուսումնասիրելով համապատասխան թեմաներ, հեղինակներ և մասնակցել գործնական ուսումնական պարապմունքներին: Ստորև ներկայացնում եմ սովորողների դիպլոմային նախագծերի թեմաները՝1.Թամարա Աղասյան. կոնցեպտուալ լուսանկարչություն2.Սոֆի Առաքելյան. կոնցեպտուալ լուսանկարչություն3.Ջուլիա Ասրյան. կոնցեպտուալ լուսանկարչություն4.Սուսաննա Քոչարյան. բնապատկեր5.Շուշան Կարգանյան. կոնցեպտուալ լուսանկարչություն6.Քնար Հարությունյան. կոնցեպտուալ լուսանկարչություն

«2d քաղաք» լուսանկարչական նախագծի առաջին ուսումնական շրջանի ամփոփում

«2d քաղաքը» լուսանկարչական ծրագրի ամենակարևոր մասերից է։ Այն ամեն տարի փոխում է իր խնդիրները, սակայն սկզբունքը մնում է նույնը՝ քաղաքը դիտարկել իբրև լուսանկարչական մեծ տաղավար։ Քաղաքը ամենաիրական տաղավարն է, որտեղ կարող ենք հետազոտել, շփվել բնակիչների հետ, ականատես լինել պատմությանն ու մշակույթին, շոշափել ու արձանագրել ժամանակավորը։ Այս տարվա «2d քաղաքի» խնդիրն ու կարևորած թեման քաղաքի հիշողությունն էր։…

Կինոաշխատարանը Քոլեջում

«Բաց հարթակ» կազմակերպության կինոաշխատարանի ընթացքում Քոլեջի սովորողները երեք օր շարունակ ստեղծագործական հետաքրքիր պրոցեսների մեջ էին՝ սցենարի քննարկում, նկարահանումներ, մոնտաժային աշխատանքներ: Գագիկ Ղազարեի և Սուրեն Առաքելյանի շնորհիվ սովորողները ծանոթացան փառատոնի ծրագրին, դիտեցին փառատոնային լավագույն ֆիլմերից և իհարկե ստեղծեցին իրենց դեբյուտային ֆիլմերը: Աշխատարանի արդյունքում ստեղծվեցին 7 ֆիլմեր, որոնք կմասնակցեն 2024 թ-ի «Մեկ կադր, մեկ րոպե» միջազգային փառատոնին:…

Վավերագրական լուսանկարչություն

Բովանդակություն: Վավերագրական լուսանկարչությունը ժանր է, որի ծրագրային կողմնորոշումը իրականության պատկերումն է: Գլխավոր գաղափարը իրական իրադարձությունների ներկայացումն է: Սյուզան Զոնթագի խոսքերով վավերագրական լուսանկարչությունը գեղարվեստական պրեցեդենտ է, որտեղ պրոֆեսիոնալիզմն ու տարիների փորձը չեն կարող ապահովել առավելություն սպոնտանության և պատահականության նկատմամբ: Վավերագրական լուսանկարչության սկզբնավորումը կախված է հենց լուսանկարչության ծննդի հետ, քանի որ այն ի սկզբանե գործիք էր, դոկումենտալացնելու…

2d քաղաք. Բյուզանդի 6

Կառուցվել է 1890-ական թվականներին։ Տեղակայված է Երևանի Փավստոս Բուզանդի 6-8 հասցեում։ Շինությունը միահարկ է, նկուղով, ունի ուղղանկյուն հատակագիծ։ Երկայնակի կրող պատը ներքին տարածությունը բաժանում է երկու մասի։ Շինությունում եղել է երկու նախասրահ, որի շուրջը խմբված են եղել սենյակները (30,6, 30,2 ք․ մ․)։ Բնակարանների մուտքը եղել է բակի կողմից, շենքի ճակատի երկայնքով ձգվող փայտե բաց պատշգամբասրահից։ Նախահարկը լուսավորվում էր…

2d քաղաք. Բյուզանդի 4

Մկրտիչ Ենգիբարյանի տուն, բնակելի տուն Երևանում։ Գտնվում է Փավստոս Բուզանդի 4 հասցեում։ Կառուցվել է 1907 թվականին, ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի կողմից։ Պատկանում էր քաղաքային խորհրդի պատգամավոր, վաճառական Մկրտիչ Ենգիբարյանին, որը 1894 թվականից զբաղվում էր Պարսկաստանից և Թուրքիայից նավթի արտահանմամբ։ 1920-ական թվականներին այստեղ է տեղավորվել Հայաստանի կենտրոնական վիճակագրական վարչությունը։Նկարագրություն: Շենքը միահարկ է, ունի նկուղ։ Զուգաչափ հատակագծային հորինվածքն ուղղանկյուն է, երկայնակի հիմնապատով բաժանված է երկշարք սենյակների (ճակատի…